Աշխարհում ամենահայտնի կուբացի այլախոհ բլոգերը՝ լրագրողուհի Յոհանի Սանչեսը, այսօր թողարկում է համացանցային սեփական պարբերական՝ Կուբայի մասին ամենօրյա լուրերով: Այս մասին գրում է BBC-ն:
14yMedio.com (14 ու կես) անվանումն ստացած պարբերականը տպագիր տարբերակ չի ունենա:
Սանչեսն ընդգծում է, որ չի պատրաստվում պարբերականն օգտագործել կոմունիստական կառավարության վրա հարձակվելու համար, այլ միայն ցանկանում է կուբացիներին ներկայացնել առօրյա և հրատապ տեղեկություն:













































