Ուկրաինայի ճգնաժամի պայմաններում ԱՄՆ-ը կաջակցի Ռումինիային և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին: Այս մասին Բուխարեստում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, գրում է ITAR-TASS-ը:
«Մենք մտադիր ենք զորակցություն ցուցաբերել տարածաշրջանի մեր դաշնակիցներին: Ինչպես ասել է նախագահ Օբաման` ՆԱՏՕ-ի երկրները միայնակ չեն, դուք կարող եք ձեր հույսը մեզ վրա դնել»,- ասել է նա:
«Ռումինիան Աֆղանստան բեռներ տեղափոխելու համար ռազմաօդային բազա է ներկայացրել, ձեր կառավարությունն աշխատում է ռազմական ծասխսերը 2 տոկոսով մեծացնելու համար: Ռումինիային աջակցությունը մեծ դեր կխաղա Ուկրաինայում կայունության վերականգնման, ինչպես նաև Մոլդովայի` եվրոպական ձգտումների համար»,- նշել է Բայդենը:









































