«Բարսելոնա»-ի պաշտպան Կառլես Պույոլը, ով շարունակում է ապաքինվել ձեռքի վնասվածքից, բաց կթողնի Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Մալյորկա»-ի դեմ հանդիպումը:
Ակնկալվում է, որ վետերանը շարք կվերադառնա «Սարագոսա»-ի դեմ խաղին, որը կայանալու է նոյեմբերի 18-ին:









































