Saturday, 04 05 2024
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել

Ռուսաստանը չի պատրաստվում երաշխավորել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. Մեդվեդև. «Ազատություն»

Ռուսաստանը չի երաշխավորել և չի երաշխավորում Ուկրաինայի տարածքային ամբողջկանությունը», – «Ազատության» փոխանցմամբ՝ Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Պատասխանելով ամերիկացի լրագրողի հարցին, թե արդյոք Մոսկվան պատրաստ է երաշխավորել, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում չի կրկնվի Ղրիմի հետ կատարվածը, Մեդվեդևը նշել է. – «Մենք որևէ մեկին որևիցե բան երաշավորել չենք պատրաստվում, քանի որ նախկինում էլ ոչ մի պարտավորություն մեզ վրա չենք վերցրել: Ավելի ճիշտ կլիներ, եթե մեր գործընկերները, այդ թվում Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, իրենք հանդես գային երաշխիքներով: Լավ կլիներ, եթե նրանք երաշխավորեին, որ չեն խառնվի Ուկրաինայի ներքին գործերին, Ուկրաինան չի ներքաշվի Հյուսիսատլանտյան դաշինքի կազմի մեջ, որ երկրի արևելքում ապրող մարդիկ չեն կորցնի ռուսերեն խոսելու հնարավորությունները, որ ինչ որ խենթ «Աջ սեկտոր» հանկարծ չի գա ու չի սկսի նրանց կոտորել»:

Ռուսաստանի կառավարության ղեկավարի այս հայտարությունը հնչեց մեկ օր անց այն բանից, երբ նրա անմիջական ղեկավարը` նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինային սահմանակից շրջաններից զորքերի դուրսբերման մասին: Արևմուտքում առայժմ թերահավատորեն են վերաբերում Պուտինի այս հայտարարությանը` հիշեցնելով, որ սա զորքերի դուրսբերման մասին Պուտինի արդեն թվով երրորդ հայտարարությունն է: Ռուսաստանցի ամենահայտնի ռազմական փորձագետներից մեկը` Պավել Ֆելգենգաուերը երեկ Дождь հեռուստաընկերությանը տված հարցազույցում, սակայն, նշում էր, թե այս անգամ հակված է հավատալ Պուտինի պնդումներին:

«Ամեն դեպքում զորքերը հարկավոր է դուրս բերել: Այն հարվածային-մարտավարական գումարտակային խմբերը, որ վերջին երկու ամիսներին գտնվում էին Ուկրաինայի հետ սահմանագծին, այլևս չեն կարող այնտեղ մնալ: Նախևառաջ հարկավոր է անցկացնել այն ժամկետային զինծառայողների զորացրում, ում ծառայության ժամկետը մոտենում է ավարտին: Այդ ստորաբաժանումները առաջիկայում պետք է համալրվեն պայմանագրային զինծառայողներով և աշնանը զորակոչվող ժամկետային զինծառայողներով: Այնպես որ, սա պարզապես հայտարարություն չէր, հատկապես եթե հաշվի առնենք, որ զորքերը հետ քաշելու որոշումը կայացվել է Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում: Այս ամենը նշանակում է, որ լայնածավալ ռազմական գործողությունը Ուկրաինայում հետաձգվում է», – նշում էր Ֆելգենգաուերը:

Եվ քանի դեռ Մոսկվան հայտարարում է զորքերը սահմանագծից հետ քաշելու մասին, բուն Դոնբասում իրավիճակը շարունակվում է բավական լարված մնա: Կրամատորսկ և Սլավյանսկ քաղաքների մերձակայքում փոխհրաձգությունները տեղացի զինյալների և ուկրաինական ստորաբաժանումների միջև շարունակվում են:

Իրավիճակը բավական անորոշ է Դոնբասի խոշրագույն քաղաքներում` մասնավորաբար Դոնեցկում և Մարիուպոլում: Այստեղ գործող արդյունաբերական ձեռնարկությունների մեծամասնության սեփականատերը, նախկին նախագահ Յանուկովիչի ամենամերձավոր օլիգարխը` Ռենատ Ախմետովը, երեկ երեկոյան հանդես եկավ անսպասելի մի հայտարարությամբ, որից պարզ դարձավ, որ Ուկրաինայի երբեմնի ամենաազդեցիկ գործարարը որոշել է անցնել նոր իշխանությունների կողմը: «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ղեկավարներին Ախմետովը մեղադրեց Դոնբասի կործանման և նույնիսկ ցեղասպանության մեջ:

Ամբողջությամբ՝ «Ազատություն»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում