Համացանցում հայտնվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ելույթը, որն նվիրված էր Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւին ծննդյան օրվան: Մեդվեդեւը ճառն ասել է ղազախերեն: Youtube-ում երկու օր առաջ տեղադրված տեսանյութը արդեն նայել է ավելի քան 50000 մարդ:
Բացի այդ, ղազախերենով իր շնորհավորանքները Մեդվեդեւը տեղադրել է նաեւ Կրեմլի կայքում: