Tuesday, 23 06 2026
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին

Դադարել ապրել թուրքերի ինադու

Օրերս համացանցոում հայտնվեց ադրբեջանական մեդիա դաշտի մի հոդված, որտեղ հեղինակը գրում էր, որ ադրբեջանցիները ըստ էության ապրում են միայն մի մոտիվով` հետ չմնալ հայերից և ամեն հարցում գերազանցել նրանց: Հեղինակն իր հոդվածում հեգնում էր ադրբեջանական հասարակական-քաղաքական, մշակութային շրջանակների այդ կերպը: Ընթերցելիս բավական նմանություն ես գտնում հայկական իրականության հետ: Հայ ժողովուրդն էլ կարծես թե ապրում է այսպես ասած թուրքերի ինադու: Մենք ուրախանում ենք թուրքերի կամ ադրբեջանցիների անհաջողություններով, և ոգևորվում ենք նրանց անհաջողություններից: Միգուցե ադրբեջանցիների մոտ այդ ամենը շատ ավելի հիվանդագին չափերի է, մեզ մոտ պակաս, կամ մեզ մոտ ավելի, նրանց մոտ պակաս: Սա էական չէ:

Էական է այն, որ մենք կյանքը, աշխարհը, իրականությունը կարծես պատկերացնում ենք նույն կերպ, նույն արժեհամակարգով, մտածողության նույն հիմքով, պատկերացումների նույն պրիզմայով: Ու բնական է, որ այս պարագայում առավելություն ունենալու է այն կողմը, որը որ շատ փող ունի, մեծ տնտեսական ռեսուրս, նյութական բազա: Ու սա կյանքի օբյեկտիվ իրականությունն է: Ահա թե ինչու հայ ժողովրդի առջև կա մի պարզ խնդիր, որի ձևակերպումն ու ընկալումը, ըստ էության, շրջադարձային նշանակություն կարող է ունենալ թե՛ Հայաստանի, թե՛ հայության կյանքում. մենք պետք է դադարենք ի հեճուկս թուրքերի ապրելուց, մենք պետք է մեր համար սահմանենք պետական-ազգային առաջնահերթություններ, կողմնորոշիչներ, ու դրանց սահմանման գործում Թուրքիան կամ Ադրբեջանն ամենևին էլ շարժիչ ուժ պետք է չլինեն:

Եվ դա կլինի մեր լավագույն հակաքայլը, որ կարող ենք անել մեր պետականությանը լուրջ մրցակցություն թելադրող Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Քաղաքակրթական, մտածողության ավելի բարձր մակարդակի ելնելու դեպքում միայն մենք կարող ենք չեզոքացնել ադրբեջանական, կամ թուրք-ադրբեջանական տնտեսական, ֆինանսական ահռելի առավելությունը: Մենք պետք է դառնանք այլ տեսակի, այլապես նույնը մնալու դեպքում մրցակցության ելքը որոշվելու է ֆիզիկական չափումներով՝ տնտեսության ծավալ, զենքի քանակ, փող և այլն:

Երբ այսօր շատերն ասում են, թե այդ քանակական առավելությունը կար նաև 1990-ականների պատերազմում, բայց մենք հաղթեցինք, դա չի նշանակում, թե քանակն այդուհանդերձ որոշիչ չէ: Այդ ժամանակ մենք հաղթեցինք, որովհետև տեսակով ուրիշ էինք դարձել կամ դառնում, այդ պրոցեսում էինք, ու մենք տեսանք դրա արդյունքը: Սակայն արդյունքը տեսնելով հանդերձ, ըստ էության ամբողջությամբ չգիտակցեցինք, ու պրոցեսն ինչ որ պահից ընդհատվեց, իսկ վերջին տասնամյակում սկսվեց լիակատար հետընթացը դեպի «ելման դիրք»: Մեր միջի նոր տեսակը մղվեց հետ, ճնշվեց, փակվեց, մեկուսացվեց, հեռացավ: Բայց ներկայումս Հայաստանն ապրում է մի ժամանակաշրջան, երբ այդ ուրիշ տեսակը նկատելիորեն ակտիվացել է և ինքնադրսևորվում է: Այն ցրված է հասարակական-քաղաքական տարբեր սեգմենտներում, առայժմ գործողությունները հիմնականում կենտրոնախույս են:

Բայց, ինչպես ասում են, սառույցը հալվում է, և մեր երկրում տեղի ունեցող գործընթացներում այդ նոր տեսակը փորձում է ավելի ու ավելի տեսանելի դերակատարում ստանձնել: Հայաստանի շանսը դա է, այլ ոչ՝ ռուսական զենքը, ոչ՝ ռուսական երաշխիքները, ոչ՝ ինչ-որ միջազգային այլ երաշխիքներ: Հայաստանի շանսը նոր տեսակն է, քաղաքացու տեսակը, իրավունքի և ազատության ուժը զգացող տեսակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում