ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս տեղեկացրեց, որ նախատեսում են բնակարանների կառուցում հատուկ քաղծառայողների համար, այսինքն՝ այն երիտասարդների, ովքեր ստանում են 100 հազար դրամ աշխատավարձ:
«Եթե 1000 բնակարան կառուցենք, առաջիկա երկու տարում հանձնենք, դա կլինի շարունակական: Հատկացնելու ենք երեք միլիարդ դրամ՝ շինաշխատանքները սկսելու համար: Իմ կարծիքով՝ դա աջակցություն է երիտասարդին կամ քաղծառայողին, որ նա ունենա բնակարան: Առաջիկայում փորձելու ենք նաև այդ խնդիրը քննարկել»,- ասաց նա:
Աբրահամյանը նշեց, որ իրենց բոլոր ծրագրերը, պայմանավորվածությունները լինելու են գործնական: Վարչապետի խոսքով՝ իր պատասխանները լինում են քաղաքական, քանի որ 35 օրվա վարչապետը չէր կարող բոլոր հարցերը մանրամասն քննարկել և գալ ԱԺ, պատասխանել դրանց:










































