Saturday, 20 06 2026
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև

Աբխազական երկաթուղու մեջ մենք մեր փայն ունենք. քաղաքագետ

Ռուսական կողմը կփորձի քայլեր կատարել աբխազական երկաթուղու բացման ուղղությամբ, եթե տեսնի, որ վրացիների առաջարկածն իրոք լուրջ տնտեսական ծրագիր է և չունի քաղաքական ենթատեքստ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե միայն բեռնափոխադրում կատարվի երկաթուղով, ռուսական կողմը կհամաձայնի. «Իրենք կգնան այդ քայլին, բայց պետք է հասկանան, թե ինչ իրավիճակ է Վրաստանում: Այս իրավիճակում հարցն անպատասխան կթողնեն՝ փորձելով տեսնել, թե ինչ է կատարվում Վրաստանի ներքին քաղաքական կյանքում»:

Վրացագետը նշեց, որ Վրաստանի վերաինտեգրացիայի հարցերով նոր նախարար Պաատա Զաքարեիշվիլին առաջադեմ գաղափարների կրող է, որի խոսքով` Աբխազիայի և Հարավային Օսիայի անձնագրերը կարող են ճանաչվել Վրաստանում:

Դա, ըստ մասնագետի, դե ֆակտո կհանգեցնի նրան, որ Վրաստանը կճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Վրացագետը կարծում է, որ խնդիրներ կարող են ծագել աբխազների կողմից, քանի որ այդ ազգի մոտ Վրաստանի տիրապետության տակ վերադառնալու ֆոբիա կա:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ կարծում է, որ նախկին վիճակին վերադարձ չի լինի. սա միջուկային տերության խոսքն է: «Աբխազիայի և Օսիայի վերաբերյալ խոսակցություն չի կարող լինել»,- ասաց նա: Վրաստանը գնում է երկաթուղու վերաբացման, քանի որ տնտեսական զարգացման ռեզերվ չունի:

Լևոն Շիրինյանը հիշեց, թե ինչպես Սաակաշվիլիի կառավարման տարիներին Վրաստանը փորձեց իր ավանդական արտադրանքով մտնել արևմտյան շուկա, բայց չստացվեց: Հետևաբար այսօր այդ երկիրը փորձում է Ռուսաստանի հետ վերականգնել տնտեսական կապերը: Սակայն, ըստ քաղաքագետի, Կրեմլում այդքան էլ միամիտ չեն. ճիշտ կլինի, եթե Վրաստանը երկաթուղու գործարկումը քաղաքական դաշտ չմտցնի, հակառակ դեպքում կձախողվի:

«Վրաստանը Արևմուտքին հետաքրքիր էր հակառուսական քաղաքականության իմաստով: Հիմա` եթե Ռուսաստանի հետ նման գործարքի են գնում, այդ գործառույթը կորչում է: Այսինքն ՝ դոլարի հոսքը դադարում է: Եթե երկաթգծի վերաբացման նախաձեռնությամբ են հանդես գալիս, նշանակում է` դոլարի հոսքն արդեն դադարել է, հետևաբար փրկության եզրերը Ռուսաստանում են գտնում, այլապես այդ բազմազգ երկիրը նորից կարող է գնալ քաղաքացիական կռիվների ու պառակտումների ճանապարհով»,- ասաց նա:

Հայկական կողմին Լևոն Շիրինյանը խորհուրդ է տալիս այս հարցում զգացմունքային չլինել, այլ լինել պահանջատեր: «Մեզ պետք է մի քիչ անգլիացի լինել՝ մեկ տարի, երկու տարի, լավ հաշվարկել, զգացմունքի վրա չխաղալ, և ես վստահ եմ, որ երկաթուղին կբացվի: Մենք շրջափակման մեջ գտնվելու իրավունք չունենք: Էդ երկաթուղին իրենք չեն կառուցել ժամանակին, դա ցարական Ռուսաստանի կառուցած երկաթուղին է, որի մեջ մենք ունենք մեծ փայ»,- ընդգծեց քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում