ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՅԴ պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ստիպված եղավ նախատել պատգամավորներին և Կառավարության անդամներին՝ պահանջելով լռություն պահպանել: «Էս մարդիկ Նապոլեոնը չեն»,- ասաց նա, ինչին տեղից արձագանքեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց. «Նապոլեոնը դեռ չի եկել» (նկատի ունենալով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ով ներկա չէ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկմանը): Հիշեցնենք, ԿԳ նախարարը ԱԺ նիստերից մեկի ժամանակ նշել էր, որ իրեն համեմատում են Նապոլեոնի հետ, իսկ ինքը Նաիրա Զոհրաբյանին անուղղակիորեն Կլեոպատրա անվանեց: Ի դեպ, կարճ ժամանակ անց «Նապոլեոն»-ը՝ Արմեն Աշոտյանը, եկավ նիստերի դահլիճ:










































