ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հրաժարվել է Քոնեկտիկուտից մի դպրոցական աղջկա ուղեկցել նրա ավարտական երեկույթին, սակայն նրան ուղարկել է ծաղիկներից թևնոց ու անձամբ ստորագրված բացիկ, հայտնում է Associated Press-ը:
18-ամյա Թալիա Մազելլիին ուղղված նամակում 71-ամյա քաղաքական գործիչը բացատրել է, որ իր աշխատանքային գրաֆիկն իրեն թույլ չի տալիս դրա համար ժամանակ հատկացնել:
Նա ներողություն է խնդրել և աղջկան հուլիսին հրավիրել Սպիտակ տուն: Աղջիկը նշել է, որ զարմացած է և ուրախ Բայդենի պատասխանից ու հրավերից:
Դպրոցականը Բայդենին հրավերն ուղարկել էր դեռ սեպտեմբերին:










































