«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ Ժոզե Մոուրինյոն շնորհավորել է իրեն անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Ժոզե Մոուրինյոն առաջիններից մեկն է, ով գրել է ինձ, երբ ստացել եմ այս աշխատանքը: Ինչ վերաբերում է Ֆերգյուսոնին, ապա մենք հիանալի հարաբերություններ ունենք: Չեմ կարծում, թե նա կճնշի ինձ և դա խնդիր կդառնա: Ես ինքս եմ ինձ ճնշում:
Պետք է որքան հնարավոր է շուտ «Յունայթեդ»-ին բարձունք վերադարձնել: Հնարավոր է, ինչ-որ մեկը կարծում է, թե դա տեղի կունենա հենց առաջին մրցաշրջանում, բայց ես դա չեմ կարող երաշխավորել: Տեսնենք: Ի վերջո, չեմպիոն է դառնում միայն մեկ թիմ»,- ասել է վան Գալը:









































