Մոսկվայում առաջին անգամ անցկացվում է «Ռոբոտների պարահանդես» միջազգային ինտերակտիվ շոու-ցուցադրությունը:
Ցուցադրությունը սկսվել է մայիսի 15-ին և կշարունակվի մինչև հունիսի 15-ը: Այն հավաքել է ավելի քան 40 ռոբոտի աշխարհի տարբեր երկրներից:
Այցելուները կարող են Paul ռոբոտից ստանալ իրենց դիմանկարը, գրականության դաս լսել և մասնակից դառնալ ռոբոտների Compessorhead խմբի համերգին:
Ներկայացված են նաև ռոբոտ-օգնականներ, ռոբոտ-պարողներ և այլն:









































