Կարաչիում պակիստանցի ֆինանսիստ-ուսանող, 22-ամյա Ումադ Ֆարուկի ուղղությամբ եղբոր հարսանիքի ժամանակ անհայտ անձինք կրակել էին: Ճակատում մխրճված փամփուշտի հեռացումը տեղի վիրաբույժների խոսքով` շատ ռիսկային էր: Պակիստանցի բարեգործների ֆինանսավորմամբ նա բուժման նպատակով տեղափոխվել էր Մեծ Բրիտանիա:
Բիրմինգեմի BMI Edgbaston մասնավոր կլինիկայում նրան ենթարկել են 1 ժամ տևողությամբ «հեղափոխական» վիրահատության: Բժիշկները փամփուշտը դուրս են բերել քթով: Նրանց հաջողվել է առաջատար բժշկական սարքավորումների օգնությամբ փրկել երիտասարդի տեսողությունը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Երիտասարդը պատմել է, որ իր հայրը Կարաչիի Ահմադիյա մուսուլմանական համայնքի նախագահն է, և այդ խումբը մշտապես թիրախային է, քանի որ ադ կրոնը Պակիստանում ճանաչված չէ: Հարձակման հետևանքով նրա եղբայրը զոհվել է:










































