Twitter միկրոբլոգների ծառայությունը փորձում է ավելի երաժշտական դառնալու նորանոր միջոցներ: Սեփական երաժշտական ծառայության ստեղծման ձախողված գաղափարը փոխվել է նոր ծրագրով. ընկերությունը պատրաստվում է գնել SoundCloud-ը՝ «երաժշտական YouTube-ը»: Այս մասին հայտնում է առցանց Re/Code պարբերականը՝ հղում անելով երկու ընկերությունների աղբյուրներին:
Երաժշտական ծառայությունն ունի հետևորդ դառնալու և հավանած այս կամ այն ձայնագրությունները նշելու այնպիսի գործառույթներ, ինչպիսիք ունի Twitter-ը:
Վերջին տվյալներով (2013-ի հոկտեմբերի դրությամբ)՝ գերմանացի մշակողների ստեղծած կայքը մոտ 250 մլն օգտատեր ունի:
Ծրագրի իրականացման դեպքում SoundCloud-ը կարող է դառնալ Twitter-ի պատմության մեջ ամենաթանկ ձեռքբերումը:











































