Հյուսիսային Կորեայի առաջորդ Կիմ Չեն Ինը տեսչական այց է կատարել հիվանդանոցներ: Reuters գործակալությունը Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տրամադրած լուսանկարների հիման վրա ֆոտոշարք է ներկայացրել նրա այցից: Լուսանկարներում նա պատկերված է մայրաքաղաք Փխեյանի Taesongsan General Hospital այցի ժամանակ՝ երեխաները գրկին, ժպտացող դեմքով:
Տիկնոջ հետ այցի ժամանակ երկրի առաջնորդը խաղացել է փոքրիկների հետ, զրուցել բուժվող հիվանդների հետ:
Այցը շարունակվել է մայրաքաղաքի ստոմատոլոգիական Ryugyong կլինիկայում և Okryu մանկական հիվանդանոցում:










































