Աշխարհի բնակչության կեսը չգիտի Հոլոքոստի մասին: Այսպիսի ապշեցուցիչ տվյալներ է ի հայտ բերել նոր հետազոտությունը, որն անցկացրել է Հակադեֆամացիոն լիգան:
Հետազոտությունն անցկացվել է 100 երկրում՝ պարզելու մոլորակի բնակիչների վերաբերմունքը հրեաների հանդեպ:
Պարզվել է, որ 4 մարդուց 1-ը հակասեմիթական է: Հոլոքոստի փաստն անհայտ է եղել հարցման մասնակիցների մոտ կեսի համար: 1/3-ը լսել է Հոլոքոստի մասին, սակայն նշել է, որ դա կա՛մ առասպել է, կա՛մ չափազանցված իրականություն:










































