Բալկաններում ուժեղ ջրհեղեղի հետևանքով Բոսնիայից տարհանվել կամ իրենց տներն են լքել կես միլիոն մարդ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրի արտգործնախարար Զլատկո Լագումջիան հայտարարել է, որ երկիրը նման մեծ թվով փախստական չի ունեցել 1992-1995թթ. պատերազմից ի վեր:
Բոսնիայի ու Հերցեգովինայի 4 մլն-անոց բնակչության մոտ մեկ քառորդը տառապում է ջրի սակավությունից:
Ավերվել է ավելի քան 100 հազար բնակելի տուն, տուժել է երկրի երկաթուղային ենթակառուցվածքը:
Հարևան Սերբիան և Խորվաթիան ջրհեղեղից ավելի քիչ են տուժել:












































