Լիբիայում սպանվել է Ազգային անցումային խորհրդի նախկին անդամը, որը միջազգային հանրության կողմից ճանաչվել էր լիբիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ 2011 թ. երկրում ռազմական հակամարտության ժամանակ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Հաղորդագրությունների համաձայն՝ Աբդել-Բասեթ Բին Նաամային մահացած են գտել երկուշաբթի: Մահվան հանգամանքները հայտնի չեն:
Լիբիայի պետական հեռուստատեսությունը, հղում անելով երկրի գլխավոր դատախազին, հաղորդել է, որ ստեղծվել է սպանության հետաքննության հարցով հատուկ հանձնաժողով:











































