Բրազիլիայում ֆուտբոլիստների արհմիությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից (ՖԻՖԱ) պահանջում է արգելել աշխարհի առաջիկա առաջնության խաղերը ամենաշոգ ժամերին: Այս մասին գրում է El Universal մեքսիկական պարբերականը:
Խոսքը ցերեկային ժամերի խաղերի մասին է, որոնք տեղի կունենան Սալվադոր, Ռեսիֆի, Ֆորտալեզա, Նատալ, Մանաուս, Բրազիլիա և Կույաբա քաղաքներում, որտեղ ջերմաստիճանը հաճախ գերազանցում է 30 աստիճանը: Նշվում է, որ նման պայմանները ֆուտբոլիստների մոտ կարող են առաջացնել նյարդային լուրջ խնդիրներ և նույնիսկ մահվան պատճառ դառնալ:
Համաձայնելու դեպքում ՖԻՖԱ-ն պետք է վերադասավորի 19 խաղերի ժամանակացույցը:











































