Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին նշվում է Կրեմլի կայքում:
«Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի ճգնաժամային դրությունը, այդ թվում` մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված։ Բացի այդ, հույս է հայտնվել, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացները և ԵԱՀԿ ճանապարհային քարտեզի հետ կապված Կիևի և տարածաշրջանների իշխանությունների միջև երկխոսությունը կշարունակվեն»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:










































