Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ինչպես պաշտպանել հայրենի սահմանները հիվանդ զինվորներից

Այս տարվա աշնանային զորակոչը մեկնարկելու է նոյեմբերի 19-ից, իսկ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը զորակոչի ենթակա պատանիների հարազատներից արդեն ստացել է շուրջ երկու տասնյակ դիմում-բողոքներ:

Պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարությանն առընթեր Հասարակական խորհրդի և դիմում-բողոքների քննարկման հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վերոնշյալ դիմում-բողոքների քննարկումը հանձնաժողովն սկսելու է նոյեմերի 8-ից: Այս օրերին զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովները բանակ զորակոչվող պատանիների բուժզննում են կատարում: Չի բացառվում, որ մինչև նոյեմբերի 19-ը և դրանից հետո հանձնաժողովին ուղղվող դիմում-բողոքների թիվն ավելանա:

Դիմում-բողոքների հանձնաժողովը, որը գործում է 2009 թվականից, անցած վեց զորակոչերի ընթացքում 171 դիմում-բողոք է քննարկել: Գեղամ Հարությունյանը դժվարացավ տոկոսային հարաբերությամբ նշել, թե որքան սխալ որոշում է կայացվել: Նա բերեց մեկ օրինակ՝ 2011 թվականի աշնան զորակոչի ընթացքում 52 դիմում-բողոք է ստացվել, որից 40-ը՝ առողջական վիճակի վերաբերյալ: Հանձնաժողովը քննել ու պարզել է, որ 16 պատանի առողջական լուրջ խնդիր է ունեցել, սակայն, չնայած դրան, զորակոչելու որոշում է կայացվել: Հանձնաժողովի միջամտությամբ հնարավոր է եղել կանխել այդ դեպքերը և հակառակ որոշում կայացնել: Այսինքն` ստացվում է, որ չնայած հանձնաժողովի գործունեությանը, պաշտպանության նախարարի այն հրահանգներին, որ հիվանդ պատանի չպետք է զորակոչվի բանակ, զինկոմիսարիատները և առանձին պաշտոնյաներ շարունակում են առողջ երիտասարդներին ազատել բանակից՝ փոխարենը զորակոչելով առողջական խնդիր ունեցողներին: Գեղամ Հարությունյանն ասաց, որ ավելի օրինական և արդար զորակոչ անցկացնելու խնդիրը նախարարի խիստ պահանջն է: «Նախորդ զորակոչը շատ ավելի դրական արդյունքներ արձանագրեց: Այն միտումները, որոնք կային նախորդ զորակոչի ընթացքում, հուսով ենք, որ կզարգացվեն և կպահպանվեն նաև այս զորակոչի ընթացքում»,- ասաց նա:

Միջին հաշվով յուրաքանչյուր զորակոչի ընթացքում դիմում-բողոքների քննարկման հանձնաժողովն ստացել է 40-50 դիմում-բողոք:

«Զինվորի պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ Գոհար Արմենակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հիվանդ զինվորի հայտնվելը բանակում ոչ մի կերպ չի կարող արդարացված լինել: «Նա արդեն դառնում է չարիք մյուս ծառայակիցների համար, ի հայտ են գալիս միջանձնային հարաբերություններ, շարք են կանգնում, հիվանդ է, չի կարողանում մյուսների հետ հավասար մասնակցել, բնականաբար արդեն լարվածություն է ստեղծվում: Վերջիվերջո, մեզ առողջ երիտասարդներ պե՞տք են բանակում, թե՞ ոչ»,- նշեց նա:

Ովքե՞ր են մեղավոր հիվանդ պատանուն զորակոչելու համար: Գոհար Արմենակյանն ասաց, որ արդեն բանակում ծառայող զինվորներից շատերի մոտ հենց բանակում են առաջանում հիվանդությունները: «Ես շատ-շատերի հետ եմ խոսել, ասում են՝ մենք նախկինում չենք ունեցել առողջական խնդիրներ, նոր են առաջացել: Տղաներ են, հազում են՝ մտածում են, որ սա հազ է, կանցնի»,- ընդգծեց Արմենակյանը: Նա ասաց, որ հիվանդ պատանիներին բանակ զորակոչելու որոշում կայացնելու հարցում մեղավոր են և՛ տեղամասային զինկոմիսարիատները, և՛ բուժհաստատությունները: Գ. Արմենակյանը հարց տվեց՝ ինչի՞ց են խուսափում բուժհաստատությունները, որ հիվանդ զինվորին առողջ են ներկայացնում: «Ձեզ թվում է, թե բոլոր բժիշկները որակյա՞լ են, գրագե՞տ են»,- հարցադրում արեց նա՝ ըստ էության բացառելով գործընթացում կոռուպցիոն ռիսկերը: Նա մեկ օրինակ բերեց, որ աչքերից հիվանդ պատանու զորակոչի ժամկետը հետաձգվել է երեք, այնուհետև հինգ տարով: Արդեն 26 տարեկան պատանին թեև վիրահատության չի ենթարկվել, բայց Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը եզրակացություն է տվել, թե պատանին զորակոչման ենթակա է: «Հիմա մենք զեկուցագիրը գրել ենք, դա բացառվում է, որ նա լինի պիտանի բանակի համար: Եթե թեկուզ լինի էլ, նա շատ-շատ պետք է լինզա օգտագործի: Ի՞նչ եղանակով պետք է բանակում մաքուր պայմաններում այդ լինզան նա դնի իր աչքին` հայտնի չէ»,- ասաց մեր զրուցակիցը: Գոհար Արմենակյանը նաև նշեց, որ պետությունն ու ծնողները պարտավոր են ոչ թե 18 տարեկանից, այլ ծնված օրվանից հոգ տանել տղայի առողջության մասին, հատկապես այն երկրում, որը գտնվում է պատերազմական վիճակում, ունի արտաքին թշնամի:

«Զինվոր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ եթե առողջական խնդիրներով պատանին զորակոչվում է բանակ, դիմում է հասցեագրում պաշտպանության նախարարին, զինդատախազին, կատարվում է կրկնակի փորձաքննություն և վերջնականապես որոշվում է զինծառայողի պիտանելիության հարցը: Նա հավատացրեց, որ անցած 16 տարիներին չի եղել մի դիմում, որ հասցեագրված լինի իրեն, և արդյունքում զինծառայողը փորձաքննության ենթարկված չլինի:

Նախարարության դիմում-բողոքների քննարկման հանձնաժողովի կազմում գտնվող համակարգող խորհրդի առողջապահական հանձնաժողովի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հավաստիացրեց, որ այսօր գործընթացում կոռուպցիոն ռիսկերը բառացվում են: «Եթե առաջներում էդ կոռուպցիոն ռիսկերը շարունակական են եղել, ներկա պահին այդ ռիսկերը չեն կարող լինել, որովհետև գործում են 4-5 հանձնաժողովներ: Այսօր մի բուժհաստատություն տվել է մի դիագնոզ, մյուս բուժհաստատությունը տվել է, որ ֆունկցիայի խանգարում չկա: Եթե նույն որոշումը չի կայացվում, մենք միջնորդագիր ենք ուղարկում, որ լինի երրորդ բուժհաստատությունը՝ որոշելու զորակոչի ենթակա լինելու հարցը»,- ընդգծեց նա: Մարգարիտա Խաչատրյանը նշեց՝ չպետք է մոռանալ, որ մութ ու ցուրտ տարիներին ծնված երիտասարդների զորակոչն է հիմա կատարվում: Այսօր զորակոչի տարիքի պատանիների մոտ ավելի շատ հանդիպում են ողնաշարի, աչքերի հիվանդություններ, սիրտ-թոքային անբավարարություն, հարթաթաթություն և այլն:

Հելսինկյան քաղաքացական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, սակայն, հակառակն է պնդում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սաքունցը նշեց, որ իրենց ստացած դիմումները փաստում են հետևյալը՝ հիվանդ պատանիներին շարունակում են զորակոչել բանակ: Ըստ Սաքունցի՝ ավելացել է այն պատանիների քանակը, ովքեր ունեն մի քանի հիվանդություն, բայց մասնագետները միայն մեկ հիվանդությանն են անդրադառնում ու զորակոչում բանակ: «Մեզ անհանգստացնում է այն, որ չնայած ահազանգերին, որ երիտասարդը հիվանդություններ ունի, այնուամենայնիվ նրան զորակոչում են: Զինծառայության սկզբի ժամանակ հիվանդ զինվորը վերստին բուժզննման է ենթարկվում: Ի՞նչ իմաստ ունի հիվանդ զինծառայողին տանել բանակ, եթե պետք է նրա բուժման համար ծախսեր կատարվեն, ժամանակ վատնվի: Կարելի է ընդհանրապես չզորակոչել նման պատանիներին»,- ասաց նա: Արթուր Սաքունցը նաև ահազանգեց, որ երկու տարին մեկ անգամ հիվանդությունների ցանկում կատարվող փոփոխությունները նույնպես բացասական ազդեցություն ունեն զորակոչի վրա:

Նրա խոսքով, հիվանդությունների նկատմամբ վերաբերմունքը մեղմվել է, ցանկերից հանվել են այն հիվանդությունները, որոնց առկայության ժամանակ նախկինում պատանիներին չէին զորակոչում բանակ: Խնդիր է նաև այն, որ բանակում ձեռք բերած հիվանդության դեպքում զինծառայողին պատշաճ փոխհատուցում չի տրամադրվում, հիվանդության պատճառով զորացրված զինվորին անհրաժեշտ բուժօգնություն չի ցուցաբերվում պետության հաշվին: Իսկ բանակում առաջացած հիվանդության պատճառով առաջացած մահվան դեպքում պատշաճ աջակցություն չի տրամադրվում զինվորի ընտանիքին: Նա հիշեց դեպքերից մեկը, երբ բանակում ջրծաղիկով վարակվելու պատճառով զինվորը մահացավ, բայց նրա ընտանիքն այդպես էլ ուշադրության չարժանացավ պետության կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում