Ամերիկացիները դրսևորել են աննախադեպ քաղաքացիական գիտակցություն նախագահական ընտրություններում՝ ձգտելով իրականացնել իրենց պարտքը՝ նույնիսկ եթե նրանց կյանքին վտանգ էր սպառնում:
Այսպես՝ ընտրողներից մեկը, ընտրատեղամասում կլինիկական մահ տանելով, հետո ուշքի է եկել և առաջին հերթին համոզվել՝ արդյո՞ք լրացրել է քվեաթերթիկը, թե՞ ոչ: Մեկ այլ ընտրատեղամասում հղի կինը ծննդաբերական ուժեղ ցավերով եկել է քվեարկելու:
Միչիգանի ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկը լրացնելու պահին կանգնել է տարեց մարդու սիրտը,- հաղորդում է Detroit News թերթը: Տղամարդուն առաջին օգնությունն են ցուցաբերել, որից հետո նա ուշքի է եկել:








































