Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողների` Պեդրո Ագրամունտ Ֆոնտ դե Մորի և Ջոզեֆ Դեբոնո Գրեհի հետ: Այս մասին հաղորդում է Trend-ը` վկայակոչելով գերատեսչության մամլո ծառայությանը:
Նախարարը նշել է, որ ՆԳՆ-ն միջոցառումների հատուկ ծրագիր է մշակել երկրում մարդու իրավունքների պաշտպանության առումով նախագահի կարգադրությունները կատարելու համար:
Նախարարը նշել է, որ հատուկ նշանակություն ունեն մարդու իրավունքների և ազատության ապահովումը: Նրա խոսքերով` իրենց երկրում ներքին գործերի մարմինների վարքագծի էթիկա է մշակվել, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության սիստեմատիկ աշխատանքներ են տեղի ունենում: Նրա խոսքերով` 102 ծառայության ստեղծումը, ստացվող ահազանգերին ներքին գործերի մարմինների արագ արձագանքը ծառայում են կենտրոնաձիգ վերահսկողությանը: Ստեղծվել է նաև «Անվտանգ քաղաք» ավտոմատ կառավարումը` տեսագրությամբ վերահսկողության և բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Գործում է նաև «թեժ գիծը»:
Ինչ վերաբերում է կալանավորներին, ապա վերջերս կառուցվել է ժամանակավոր կալանքի համար 36 տեղ, իսկ 47-ը վերանորոգվել են:







































