«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Նոր պայմանագրի ժամկետի և Մեսսիի աշխատավարձի մասին ոչինչ չի նշվում, սակայն իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ արգենտինացի ֆուտբոլիստը տարեկան կվաստակի 20 միլիոն եվրո:








































