Բարաք Օբամայի շտաբում, ինչպես նաև Նյու Յորքի, Բոստոնի, Չիկագոյի ու մյուս ամերիկյան խոշոր քաղաքների կենտրոններում տոնում են գործող նախագահի հաղթանակը, հաղորդում է CNN-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, Բարաք Օբաման առաջ է անցել Միթ Ռոմնիից՝ հավաքելով պատվիրակների 290 ձայները: Ռոմնին ներկայում ստացել է 203 ձայն:
Վերջին տվյալներիի համաձայն՝ Օբաման հաղթանակ է տարել «տատանվող» Նևադա ու Կոլորադո նահանգներում, ինչը նրան բերել է պատվիրակների 15 ձայն:
Մինչ այդ, Ռոմնին առաջ է անցնում Օբամայից իր օգտին ձայների քանակով՝ նրա օգտին քվեարկել է շուրջ 41,7 մլն մարդ, դեմ՝ 40,7 մլն մարդ:
Մյուս նահանգների ձայների հաշվարկը , ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, չի կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:









































