Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ կքննարկի արդիական համաշխարհային խնդիրներ, այդ թվում՝ Ուկրաինայի իրավիճակը: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո, իսկապես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ նախագահի առանձին հանդիպում նախատեսված է: Առաջարկում եմ անցկացնել կարծիքների փոխանակություն համաշխարհային բոլոր արդիական հարցերով, և Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ևս»,- նշել է նա:
ՌԴ նախագահը այսօրվանից սկսում է իր երկօրյա այցը Չինաստան: Պուտինի ու Պան Գի Մունի հանդիպումը նախատեսված է երեքշաբթի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Շանհայում գագաթնաժողովի:









































