Թուրքիայում դատարանի որոշմամբ կալանավորվել է Սոմա քաղաքի հանքավայրի, որտեղ պայթյունի հետևանքով զովեց 301 մարդ, օպերատոր ընկերության 5 ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Doğan News Agency-ն:
Կալանավորվածների թվում են Soma Coal Mining ընկերության տնօրեն Ակին Չելիկը, ինժեներներ Յալչին Էրդողանը ու Էրտատ Էրսոյը, ինչպես նաև 2 ավագ փոխարինող օպերատորներ:
Նախկինում ձերբակալված 8 մարդիկ ազատ են արձակվել ու դատական վերահսկողության տակ վերցվել, 6 հոգու նկատմամբ գործն ուղարկվելու է դատարան, իսկ ևս 3-ին ազատ են արձակել առանց մեղադրանք առաջադրելու:
Ինչպես հայտնել են դատախազությունից, ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել հանցավոր անփութության համար, որի պատճառով բազմաթիվ մարդիկ են կյանքից զրկվել:
Ընդհանուր առմամբ՝ կալանքի տակ է 25 մարդ, այդ թվում՝ ընկերության գլխավոր տնօրենն ու դրա սեփականատիրոջ որդին՝ Կան Գունկանը:







































