Բարսելոնի քաղաքապետարանը ծրագրել է սկսել Վենետիկյան աշտարակների վերականգնումը մինչև այս տարվա վերջ: Նորոգումը կտևի մոտ կես տարի և կարժենա 700 000 եվրո:
Վենետիկյան աշտարակները կառուցվել են 1929-ին Ռամոն Ռևենտեսի նախագծով: Շինությունը նվիրված է եղել Համաշխարհային ցուցահանդեսի բացմանը: Աշտարակների համար որպես մոդել ծառայել են Վենետիկի Սան Մարկոյի աշտարակները:
Աշտարակները ներառված են Բարսելոնի ճարտարապետական ժառանգության ցուցակում: Քաղաքապետարանը ծրագրում է վերանորոգել ոչ միայն ներսի, այլև դրսի սյուները և հանել աշտարակների վերևի մասում տեղադրված պաշտպանական ցանցերը:







































