Կաննի կինոփառատոնի շրջանակներում կայացել է իտալացի ռեժիսոր Ալիչե Ռորվախերի «Հրաշքներ» (Le meraviglie) ֆիլմի պրեմիերան, հայտնում է spletnik.ru-ն:
Նոր ժապավենը հանրությանը ներկայացնելու էր ժամանել ֆիլմի գլխավոր հերոսուհիներից Մոնիկա Բելուչչին:
Անցած երեկոյան կարմիր գորգին փայլել են նաև Վիգո Մորտենսենը, Ռոբերտա Արմանին, Սոֆիա Կոպոլան ու այլք:
«Հրաշքները» պատմում է Ջեսոլմինայի ու նրա տարօրինակ ընտանիքի մասին, որն ապրում է Ումբրիայի խորքում:









































