Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

«Հին» բռնապետների նոր համակարգը. մամուլ

«Վերջերս Կամերունի նախագահ Պոլ Բիյան նշեց իր պաշտոնավարության 30-ամյակը: Աշխարհում կան իրենց գահից կառչած ավելի «հին» բռնապետներ` Տեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգո (Հասարակածային Գվինեա` նախագահ է 79-ի օգոստոսից), Ժոզե Էդուարդու դու Սանտուշ (Անգոլա, 79-ի սեպտեմբերից): Այդ ռեկորդակիրներին մոտենում է նաև Ռոբերտ Մուգաբեն (Զիմբաբվե, իշխում է 87-ից): Հիմա դառնանք մեր «եվրասիական ախպերությանը», որտեղ ապրում են պոտենցիալ «ռեկորդակիրներ»: Պուտինը Ռուսաստանի նախագահ է 1999-ի դեկտեմբերի 31-ից, երբ Ելցինի հրաժարականից հետո կատարում էր երկրի ղեկավարի պարտականությունները: Այդ 13 տարում կար ձևական «ընդմիջում», երբ իբր նախագահ էր Մեդվեդևը, բայց դա, իմ կարծիքով, «հաշիվ չի»»,- գրում է «Առավոտ»-ը խմբագրականում և հավելում.

«Լուկաշենկոն ղեկավարում է Բելաոուսը 1994 թվականից, Նազարբաևը ղազախական գահին է նստել 1990 թվականին: Ահա թե ինչպիսի ոեժիմների հետ է մեզ առաջարկվում նոր «սովետմիություն» ստեղծել: Ի դեպ, դրա դեմ չի առարկում ներկայիս հիմնական քաղաքական ուժերից ոչ մեկը. իշխանություն ունենալով կամ իշխանության հավակնելով՝ նրանք պարտադրված են հաճոյանալ Կրեմլին, որն այս պահին տարված է «եվրասիական» ծրագրերով:

Բայց Հայաստանը տարբերվում է վերը թվարկած բոլոր պետություններից: Այստեղ առաջին նախագահը հրաժարական տվեց՝ չցանկանալով առճակատման մեջ մտնել իր շրջապատի հետ, ինչը կարող էր հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Այստեղ երկրորդ նախագահը, երկու ժամկետ ղեկավարելուց հետո, չվերաձևեց Սահմանադրությունը` իր իշխանությունը երկարաձգելու համար: Վստահ եմ, որ ներկայիս նախագահը նույնպես չի հավակնի երրորդ ժամկետի: Դա պայմանավորված է ոչ այնքան անձերով, որքան մեր մշակույթով, որը, ինչ ուզում եք ասեք, տարբերվում է «եվրասիական», իսկ իրականում` շատ էլ ասիական ավանդույթներից: Այդպես էր նաև խորհրդային Հայաստանում, հիշենք թեկուզ, թե ինչպիսի զուսպ վերաբերմունք ուներ Բրեժնևի նկատմամբ Կարեն Դեմիրճյանը և ինչպիսի արևելյան շերբեթ էր ծորում Հեյդար Ալիևի շուրթերից: Այդ մշակույթը մեզ խորթ է, և դա հուշում է մեզ, թե անկախ ծանրագույն խնդիրներից` որ կողմ է պետք նայել ապագան կառուցելիս:

Անշուշտ, այդ հունի մեջ է մի շարք կուսակցությունների առաջարկը` ընդհանրապես հրաժարվել նախագահական համակարգից: Առնվազն քննարկելու հարց է: Բայց որպեսզի այդ հարցն իսկապես քննարկվի սկզբունքային դիրքերից, այն չպիտի խառնվի իշխանության համար պայքարին: Ինձ թվում է` արժե 1-2 տարի հետո հանրաքվե անցկացնել մեկ հարցով` խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական համակարգ: Որպեսզի այդ հանրաքվեն արդար անցնի, ոչ մի քաղաքական ուժ չպիտի այն կապի իշխանության մնալու կամ իշխանության գալու հետ: Եթե մեր քաղաքացիները հակված լինեն խորհրդարանական համակարգի, ապա 5 տարի հետո ընտրությունների հաջորդ ցիկլը պետք է անցկացնել նոր Սահմանադրությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում