Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները լրագրողների ներողամտությունն են հայցում՝ իրենց խմբակցության պատգամավորի պահվածքի համար: Լրագրողներից արդեն ներողություն են խնդրել հանրապետականներ Մարգարիտ Եսայանը, Գագիկ Մելիքյանը, Հովհաննես Սահակյանը:
Լրագրողները փորձեցին պարզաբանումներ ստանալ հենց իրենից՝ Շուշան Պետրոսյանից, ով արդեն իսկ շենքում չէր:
Հիշեցնենք, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին պատասխանելուց հետո խնդրել է անջատել տեսախցիկը, ապա ասել. «Իմ կյանքը կերել եք, բոլորդ անբարոյական եք», իսկ քիչ անց իրեն մոտեցած «Չորրորդ իշխանության» լրագրողին էլ պատգամավորը կոպտել է. «Գնացիր ստեղից»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի











































