ITV հեռուստաալիքի «Սպանություն լողափին» սերիալը ստացել է BAFTA-ի 3 հեռուստատեսային մրցանակ՝ գրում է The Guardian-ը:
Նախագիծը հաղթել է «Լավագույն դերասանուհի» (Օլիվիա Կոլման), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Դևիս Բրեդլի) և «Լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգերում:
Երկու մրցանակ է ստացել BBC1-ը՝ «Գալիֆաքսի վերջին տանգոն» դրամայում Սառա Լանկաշիրի դերակատարման ու «Բժիշկ Ով»-ի հոբելյանական էպիզոդի համար՝ արված Radio Times-ի համար:
BBC2 ալիքը մնացել է առանց մրցանակի, BBC3-ը ստացել է 2 մրցանակ:
ITV-ը ընդհանուր առմամբ հաղթել է 8 անվանակարգերում: Նման ցուցանիշներ ունի նաև Channel 4-ը:












































