Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ դուրս կգա Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի` «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Պորտուգալացի ֆուտբոլիստը չի կարողացել մասնակցել Իսպանիայի առաջնության եզրափակիչ տուրի` «Էսպանյոլ»-ի դեմ խաաղին: Նա ընդգրկվել է մեկնարկային կազմում, սակայն նախավարժանքների ժամանակ մկանային խնդիրներ ունեցել:
«Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին որոշել է չվտանգել ֆուտբոլիստի առողջական վիճակը, և Ռոնալդուն բաց է թողել խաղը: Սակայն մայիսի 25-ին կայանալիք «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը կկարողանա օգնել իր թիմին:








































