Սերբիայում, Բոսնիա և Հերցեգովինայում կործանարար ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Այժմ անձրևները դադարել են, սակայն գետի մակարդակը հետագայում ևս վտանգ է ներկայացնում բնակչության համար:
Կործանման շեմին է եղել Սերբիայի ամենամեծ էլեկտրակայանը՝ Նիկոլա Տեսլան:
Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները:









































