Ռուսաստանը ծրագրում է Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը մինչև 2020 թվականը հասցնել 200 մլրդ դոլարի մակարդակի: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«2013-ին երկկողմ առևտրի ծավալը ընդհուպ մոտեցել է 90 մլրդ դոլար ցուցանիշին, և դա դեռ վերջը չէ: Կձգտենք 2015-ին ապրանքաշրջանառությունը մեծացնել մինչև 100 մլրդ դոլարի, իսկ 2020-ին՝ 200 մլրդ դոլարի»,- ասել է Պուտինը:
Նախագահի խոսքով՝ այսօր 40 առաջնային ուղղություններով իրականացվում են մի շարք համատեղ նախագծեր՝ մոտ 20 մլրդ դոլար կապիտալ ներդրումների ծավալով: Դրանց թվում Պուտինը մասնավորապես հիշատակել է քաղաքացիական ավիակառուցումը:
Նա նաև կոչ է արել ամրապնդել ֆինանսական համագործակցությունը՝ «ապահովագրվելու համար համաշխարհային արժույթի կուրսի տատանումներից»: