Iarex.ru – Սա սկանդալ է, սակայն մենք սովոր ենք սկանդալներին: Ավելին՝ այս տողերի հեղինակը եղել է այն քիչ մարդկանց թվում, ով ենթադրում էր, որ նման սցենարը շատ հավանական է:
Դեռևս երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արևմտյան ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ նկարագրել է Հայաստանի հեռանկարները Մաքսային միության և դրա վրա ստեղծվող Եվրասիական միության ներսում և նշել է, որ Հայաստանի գլխավոր շահը եվրասիական ինտեգրումից էներգակիրների արտոնյալ գներն են ՄՄ-ի ռեսուրսային դոնորից` Ռուսաստանից (Ղազախստանից էներգակիրները չեն կարող հասնել Հայաստան):
Սակայն Ռուսաստանը գազի գնի իջեցման բանակցություններ սկսեց արևմտյան սպառողների համար և նույնիսկ նման նվազում առաջարկեց Ուկրաինայի համար:
Հայաստանի արձագանքը, որն առանց այդ էլ հասկանալ է տվել, որ ՄՄ-ին անդամակցելու համաձայնագիրը չի ստորագրի ո՛չ ապրիլի 29-ին, ո՛չ մայիսի 29-ին, սակայն իբրև թե միանգամից կմիանա Եվրասիական միությանը, անմիջապես հետևեց: Սերժ Սարգսյան մամլո քարտուղարը, օգտագործելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական արձանագրային մեկնաբանությունը, ըստ որի՝ ՄՄ-ին կանդամակցի միայն Հայաստանը` միջազգայնորեն ճանաչված սահմաններով, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղը, վերջնական փուլում նոր պայման առաջ քաշեց. «Մենք երբեք չենք ասել, որ Լեռնային Ղարաբաղը կանդամակցի ՄՄ-ին, սակայն մենք հստակ հայտարարել ենք, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մեկ տնտեսական տարածություն են»:
Այս պայմանը ցուցադրական կերպով անտեսում է երկու հիմնարար պարտավորվածություն.
1) այն, որ Հայաստանի ՄՄ գործընկերները համաձայնել են, որ Ղարաբաղի մաքսային ապրանքները կդիտարկվեն որպես ապրանքներ Հայաստանից, եթե վերջինս նշվի որպես դրանց ծագման երկիր,
2) այն, որ Հայաստանն ինքը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի տնտեսական տարածքը որպես միջազգային իրականություն` հրաժարվելով ճանաչել նաև ԼՂ անկախությունը և իրավաբանորեն հռչակել այն իր տարածք:
Այնուհետև հետևեց ավելի լուրջ գործողություն` Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Մենք Ղարաբաղի հետ կլինենք մեկ տարածք: Այլ ձևակերպում այս հարցում չի կարող լինել»:
Լիովին անհասկանալի է դառնում, թե 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանը ի՞նչ բանակցություններ էր վարում ՄՄ անդամների հետ, երբ ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկության մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը, քանի որ Ղազախստանը միանգամից հայտարարել էր, որ ԼՂ-ի անդամակցությունը ՄՄ-ին չի քննարկվում:
ՄՄ-ից հրաժարվելն ունի զուգահեռ և ավելի ծավալուն կողմ: Բազմիցս ընդունելով ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ «Մադրիդյան սկզբունքները»` Հայաստանը բազմիցս ընդունել է փոխզիջումային բանաձևը. ԼՂ-ի տարածքը բաժանվում է որոշակի կարգավիճակի դիմաց, որն առանձին կլինի Ադրբեջանից: Սակայն երբ վերջերս ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կրկնեց կարգավորման այդ սկզբունքների հավաքածուն, դա քաղաքական հիստերիա առաջացրեց ոչ միայն Բաքվում, այլ նաև քննադատության ենթարկվեց Երևանի քաղաքական գործիչների, վերլուծաբանների, ԶԼՄ-ների կողմից:
Այստեղից էլ ծնվում է «Մադրիդյան սկզբունքներով» ոչնչացվող Լեռնային Ղարաբաղի ներկայիս (այլ ոչ թե ենթադրյալ) «տնտեսական տարածքը, որի անձեռնմխելիությունը պնդել է միայն Լեռնային Ղարաբաղը՝ մեջբերելով սեփական սահմանադրությունն ու մերժելով կարգավիճակը տարածքներով փոխարինելու սխեմաները:
Քանի դեռ ԼՂ-ն միայնակ պնդում էր իր ներկայիս տարածքի աբողջականությունը, կարծես այն պահպանելով նրա համար, որպեսզի այժմ Հայաստանը, մատնանշելով դրա հետ կապը, արդեն հիմա հրաժարվի ՄՄ-ին անդամագրվելուց, Երևանում լայնորեն տարածվում է կազուսային հղումն այն մասին, թե ԼՂ-ի սահմանադրության 142-րդ հոդվածն ինքնին սահմանում է ԼՂ-ի ժամանակակից սահմանների ոչ վերջնական լինելը և դրանով իսկ, իբր, բանակցողներին քարտ-բլանշ է տալիս, որպեսզի վերջիններս մասնատեն Ղարաբաղի տարածքը՝ վերադարձնելով Ադրբեջանին նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հինգ կամ յոթ շրջանները:
Իհարկե, այս հղումը կեղծ և սուտ է եղել հենց սկզբից, քանի որ ԼՂ-ի սահմանադրությունը, ելնելով ԼՂԻՀ նախկին Շահումյանի շրջանի կորստից, իր սահմանների ճշգրտման նորմերը սահմանում է բացառապես ԼՂ-ի տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում:
«Մինչև ԼՂՀ-ի պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների հստակեցումը հանրային իշխանությունն իրականացվում է տարածքում, որը փաստացիորեն գտնվում է ԼՂՀ-ի իրավասության ներքո»:
Այժմ նրանց, ովքեր նախաձեռնել են Հայաստանի ՄՄ-ին անդամակցելու ձախողումը, մնում է ընդունել, որ «Մադրիդյան սկզունքները», որոնք խախտում են ԼՂ-ի սահմանադրությունը, պետք է անտեսվեն: Պետք է ճանաչվի ԼՂ-ի առանձին սահմանադրական իրողությունը, որը պետք է հաշվի առնի Հայաստանը կարգավորման ընթացքում:
Ինչո՞ւ են այսպիսի փոփոխություններ կատարվում: Պարզ է, որ Հայաստանին ձեռնտու չի թվում Ռուսաստանի հետ միասին եվրասիական ինտեգրման ուղիով գնալը, որը Ղրիմը Ռուսաստանին միանալուց հետո Արևմուտքի կողմից տնտեսական ճնշումների տակ է գտնվում: Թվում է նաև, որ այս համատեքստում Ղարաբաղի հարցը արտաքնապես անցնում է ԱՄՆ-ի նախաձեռնության տակ, որն արդեն «մայդանի սև նշան» է ուղարկել Բաքու՝ Իլհամ Ալիևի իշխանությանը, որն էլ առիթ է ԵԱՀԿ ՄԽ նախկին «անարդյունք» գործունեությունը զրոյացնելու և Հայաստանի ու Արևմուտքի (ԵՄ և ԱՄՆ) մինչև անհատական երկխոսությունների ընթացքում սահմանադրական նոր կարգավորումներ կազմավորելու համար, որին ՄՄ անդամակցության հեռանկարը և պատժամիջոցների տակ ընկած Ռուսաստանը կարող են միայն խանգարել:
Ի՞նչ են տեսադաշտից դուրս թողնում այս փոփոխությունները: Այն, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի հարցը, որը հավասարապես առանձնացած է ոչժողովրդավարական Ադրբեջանից և Հայաստանի «տնտեսական տարածքից», Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որքան էլ որ սառը չլինի նոր «սառը պատերազմը», կարող են զգալի տարաձայնություններ չլինել:










































