Հունաստանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլի էքզիտ փոլերը հաղթանակը տալիս են ընդդիմադիր ձախ ՍԻՐԻԶԱ կուսակցությանը, տեղեկացնում է bbc.co.uk-ը։
Համաձայն ստացված տվյալների՝ Աթենքի քաղաքապետի պաշտոնի թեկնածուն (ՍԻՐԻԶԱ-ից) առաջատար է 2 տոկոսի առավելությամբ։
ՍԻՐԻԶԱ-ն դեմ է հանդես գալիս կառավարության ձեռնարկած կոշտ տնտեսվարման միջոցառումներին, որոնք անհրաժեշտ էին միջազգային վարկեր ստանալու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունաստանի գերագույն դատարանը թույլ է տվել «Ոսկե արշալույս» ծայրահեղ ազգային կուսակցությանը մասնակցել Եվրոպական խորհրդարանի ընտրություններին, որոնք տեղի կունենան մայիսին։








































