Մարտի վերջին դերասանուհի Գվինեթ Փելթրոուն և Coldplay խմբի մենակատար Քրիս Մարթինը հայտարարել էին ամուսնության խաղաղ լուծարման մասին։ Այդուհանդերձ, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների վերջին տվյալների, զույգը առաջվա նման ապրում է մի տանիքի տակ։
Դա բացահայտվել է շնորհիվ այն դատական փաստաթղթերի, որոնք 41-ամյա դերասանուհին հինգշաբթի տվել է տեխասցի մի տղամարդու կողմից իր հետապնդման գործով։ Կպչուն երկրպագուն արգելք է ստացել մոտենալու Փելթրոուին, նրա երեխաներին ու Մարթինին, որը, ինչպես նշված է եղել փաստաթղթում, «ապրում է դիմողի հետ», հաղորդում է Radar Online պորտալը։








































