Գինեսի գրքի ռեկորդակիր է դարձել 87 տարի միասին ապրած զույգը` 107-ամյա Քարամը և 100-ամյա Քաթարի Չադը:
Այժմ նրանք բնակվում են անգլիական Բրեդֆորդ քաղաքում: Քարամը և Քաթարին ունեն 8 երեխա, 28 թոռ, և 87 տարվա ընթացքում նրանց հաջողվել է բացահայտել երջանիկ համատեղ կյանքի գաղտնիքը:
Զույգը խոստովանում է, որ հաջող և երջանիկ ամուսնության գաղտնիքներից են ծիծաղը և հոգատարությունը:
«Ես մշտապես ուրախացնում եմ Քաթարիին: Ես սիրում եմ նրան պատմել անեկդոտներ և ժպիտ առաջացնել նրա դեմքին: Ծիծաղելի լինելը` ռոմանտիկ լինելու իմ միջոցն է»,- ասել է Քարամը:
Նա նաև նշել է, որ շատ կարևոր է ընդունել մեկը մյուսի վատ սովորությունները, շատ ժամանակ անցկացնել միասին և լինել հավատարիմ:
Քարամը խոստովանել է, որ շատ է սիրում իր կնոջը և կցանկանար նրա հետ ապրել ևս 80 տարի:
Նշենք, որ երկարակյաց ամուսինները վարում են առողջ ապրելակերպ, և երկուսն էլ բուսակեր են:







































