Friday, 05 06 2026
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բլեֆի ակումբը

Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սատարի Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը, ապա սա իսկապես կարող է լինել ՀԱԿ-ԲՀԿ տանդեմի համար ամենահաղթական տարբերակներից մեկը: Բայց այստեղ, անկասկած, մեծ նշանակություն ունի Ռոբերտ Քոչարյանի որոշումը, որովհետև եթե Քոչարյանը հրաժարվի այդ կոմբինացիային մասնակցելուց և ԲՀԿ-ի տակից դուրս բերի ներիշխանական դեռևս իրեն հավատարիմ ռեսուրսի լոյալությունը, ապա ՀԱԿ-ԲՀԿ տանդեմը կվերածվի ընկերովի մահվան տարբերակի:

Հայ ազգային կոնգրեսը հենց սրա համար է Ռոբերտ Քոչարյանին առաջարկում կապիտալի, ունեցվածքի պաշտպանություն՝ հայտարարելով, որ Սերժ Սարգսյանն ուզում է խլել այդ ունեցվածքը, իսկ իրենք ուզում են այնպիսի կանոններ հաստատել, որ խլող չլինի:

Սակայն ինչ է ստացվում, երբ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը չի «խլվում» կամ մնում է նրա մոտ: Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է հանդիսանալ ռեալ իշխանություն Հայաստանում, քանի որ երկրում իշխանություն ունի նա, ով փողի, կապիտալի, սեփականության տնօրինողն է: Իշխանափոխությունը Հայաստանում ենթադրում է դրա անխուսափելի վերաբաշխում: Առանց այդ վերաբաշխման, Հայաստանում հնարավոր չէ իշխանափոխություն կամ իշխանափոխության միջոցով իրավիճակի փոփոխություն: Առանց վերաբաշխման, իրավիճակը կարող է փոխվել միայն ու միայն իշխանության ձեռքով:

Այս նրբությունները, անշուշտ, հասկանում են թե՛ Տեր-Պետրոսյանը և թե՛ Քոչարյանը: Հետևաբար, նրանք նաև շատ լավ են հասկանում, որ առնվազն իրենցից մեկը բլեֆ է անում, եթե ո՛չ հենց երկուսն էլ: Այսինքն, ՀԱԿ-ԲՀԿ տանդեմը հիմնված է փոխադարձ բլեֆի վրա, իսկ ինքնին տանդեմը մեծ բլեֆ է հասարակության հանդեպ: Ահա այս իրավիճակում տանդեմն այլևս չի կարող վտանգավոր լինել Սերժ Սարգսյանի համար, որը երևի թե Հայաստանի քաղաքական դաշտում բլեֆի ամենից մեծ սիրահարն ու վարպետն է: Բլեֆի միջավայրում նա իրեն զգալու է ինչպես ձուկը ջրում, ինչի ականատեսն էլ մենք լինում ենք արդեն երկու-երեք տարի:

Ունենալով իրավիճակը փոխելու, հանրությանը մոբիլիզացնելու գրեթե դրախտային պայմաններ, այսպես ասած՝ ի վերուստ տրված, Հայաստանի քաղաքական հիմնական ուժերը չկարողացան իրենցից վեր կանգնել և չգնալ բլեֆի տրորված ճանապարհով: Իսկ քանի որ Սերժ Սարգսյանն ինքը վաղուց է կանգնել և ընթանում այդ ճանապարհով, ապա նրան հասնելն այլևս դառնում է չափազանց բարդ խնդիր:

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, սակայն, պետք է ավարտեն սկսած բլեֆը՝ անկախ հասնելուց կամ չհասնելուց, և հավանական է, որ նրանք խաղը կփորձեն շարունակել մինչև 2013 թվականի մայիս` մինչև քաղաքապետի ընտրություններ, քանի որ դա, ըստ էության, նախագահի ընտրությունների արդյունքները չճանաչելով ճանաչելու ամենապատվավոր տարբերակը կլինի նրանց համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում