Լիբիայում զինված մարդիկ գրավել են խորհրդարանը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով օրենսդրության ներկայացուցիչ Օմար Բուշահին։
Ճշտվում է, որ Տրիպոլիում խորհրդարանի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել են գեներալ Խալիֆա Խաֆթարի կողմնակիցները, որոնք հարձակումը գործել են իսլամիստներին ձերբակալելու նպատակով։
Նշվում է, որ զինյալները նաև հրկիզել են Համազգային կոնգրեսի շենքը և փակել դեպի այն տանող փողոցները։ Կոնգրեսի անդամները էվակուացվել են շենքից։











































