Wednesday, 01 07 2026
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից

«Կանանց սրտակերը» անգամ երեխայի ականջներից էր ականջօղերը հանել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «կանանց սրտակեր» Արտեմ Գասպարյանի գործի դատական քննությունը: Այսօր ցուցմունք էր տալիս Արտեմը, նույն ինքը՝ Տիգրանը, նույն ինքը՝ Կարենը:

Ըստ մեղադրանքի՝ «Ինֆոմարկետ» թերթում տպագրված հայտարարության միջոցով, պատահական փողոցային հանդիպումների արդյունքում Արտեմը ծանոթացել էր կանանց հետ, ներկայացել այլևայլ անուններով, գրավել նրանց: Հենց ծանոթության օրը կամ մի քանի օրվա ընթացքում այդ կանայք մնացել էին առանց ոսկեղենի:

Կանանց գիտակ այս երիտասարդը հափշտակությունները կատարել էր ամենատարբեր եղանակներով՝ խարդախության, կողոպուտի, գողության: Ոմանց հետ ապրել էր՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ մտնելով, միաժամանակ չմոռանալով իր գլխավոր նպատակը՝ տիրանալ տվյալ կնոջ արժեքավոր ունեցվածքին, հիմնականում՝ ոսկեղենին:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Արտեմը հատկապես դաժան էր եղել Ազնիվ անունով աղջկա հետ: Օգտվելով նրա կամազուրկ, ենթարկվող բնավորությունից ու խառնվածքից՝ գցել էր իր ենթակայության տակ, ծեծի ու սպառնալիքների ներգործությամբ սեռական շահագործման էր ենթարկել. պարտադրել էր տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալ, փող վաստակել ու տալ իրեն, իրացնել հուշանվեր-ռուբլիներ՝ դրանցով ուղեվարձ վճարելով տաքսիներին, դրանցով գյուղացիներից գառ գնելով: Ի վերջո, Ազնիվը, չդիմանալով իր նկատմամբ Արտեմի գործադրած բռնություններին ու ստորացումներին՝ փորձել էր ինքնասպան լինել՝ ցած նետվել Հաղթանակի կամրջից:

Արտեմի այսօրվա ցուցմունքը բավական դժգույն էր: Երևի կանանց հետ խոսելիս ավելի ճարտար էր եղել, եթե կարողացել էր խելքահան անել ու կարճ ժամանակում ոսկեղենազրկել այդքանին: Լուսավոր ապագայի հույսերով իրեն նայողներին այսօր վերածել էր չարացած ու չներող տուժողների:

Բոլոր տուժողներն անխնա էին իրենց ցուցմունքներում: Ոչ ոք չասաց, թե ներում է: Երիտասարդը, իրոք, խոցել էր կանանց սրտերը: Այլապես կանայք կարող էին նաև ավելի ներողամիտ լինել, ավելի քնքուշ հայացքներ նետել ամբաստանյալի տեղում նստած իրենց նախկին սիրելիին: Բայց դատարանի դահլիճում Արտեմին սիրով ու կարեկցանքով նայում են միայն տարեց ծնողները: Երևի՝ չեն էլ ուզում հավատալ այն ամենին, ինչ իրենց որդու հասցեին ասում են զայրացած տուժողները:

Արտեմն էլ իր ցուցմունքներում առանձնապես նրբանկատ չէր տուժած կանանց հանդեպ: Նրա կարծիքով՝ ոմանք մեղադրող ու զրպարտող ցուցմունքներ էին տալիս… ուժեղ խանդից դրդված: Խանդից կուրացածների մեջ առաջին տեղում էր Ազնիվը, ում, ըստ մեղադրանքի, ամենատարբեր բռնությունների էր ենթարկել Արտեմը: Ըստ ամբաստանյալի՝ Ազնիվին ինքը երբևէ չէր ստիպել հուշանվեր-ռուբլիներ իրացնել, իսկ չկատարելու դեպքում չէր բռնացել ու չէր ծեծել: Ինքն ընդհանրապես այդ հուշանվեր-թղթերը չէր տեսել: Դրանցով որևէ հանցավոր արարք չէր կատարել: Մի անգամ Ազնիվը նրան խոստովանել էր, թե «կեղծ գործերի» մեջ է ընկել, այլ մանրամասներ չէր պատմել:

Ծանոթության առաջին օրը Ազնիվը շատ լարված էր եղել, որովհետև ընտանիքի անդամները, հատկապես հայրն ու եղբայրները, ճնշում էին նրան: Երկրորդ օրը Արտեմին տարել ու ներկայացրել էր նրանց, որ Արտեմը հասկացներ, թե պետք չէ խառնվել Ազնիվի կյանքին: Բայց Ազնիվի հետ հինգ-վեց օր ապրելուց հետո Արտեմը հիասթափվել էր: Ճիշտ է, սկզբում ցանկություն էր ունեցել ընտանիք կազմելու նրա հետ, բայց մի քանի օր հետո հասկացել էր, որ խաբված է:

Ազնիվը թաքցրել էր, որ հաշմանդամ երեխա ունի, որն ապրում էր նրա ծնողների հետ: Ոչ, ինքը Ազնիվի երեխայի ականջներից ականջօղերը չի հանել, երեխան ճիշտ չի ասում: Ոչ, ինքը Ազնիվին չի համոզել կամ ստիպել, որ վաճառի իր տան գույքը, ապա տունը: Դա Ազնիվն անում էր սեփական ցանկությամբ, որովհետև «տալիքներ ուներ»: Երբ Ազնիվը լիովին հոգնեցրել էր իր կպչունությամբ ու ստեղծած խնդիրներով, ինքը այնպես էր արել, որ նա իրեն տեսնի այլ կանանց հետ, ասել էր, թե այլևս միասին չեն լինելու, ինքն ուրիշ կին ունի: Ազնիվը սկսել էր հետապնդել իրեն: Նրան ծեծում, մարմնական վնասվածքներ էին պատճառում ուրիշները, հիմնականում հայրը: Հենց նա էր հարվածել ու ջարդել Ազնիվի քիթը, հասկանալի չէ, թե ինչու է Ազնիվը այդ հարվածներն ու ծեծերը վերագրում իրեն: Ազնիվի ոսկեղենը ինքը չի վերցրել: Երբ Ազնիվն աշխատում էր շինանյութերի խանութում, ինքը չի ստիպել, որ նա դրամարկղից գումար գողանա ու տա իրեն: Չի ստիպել նաև մարմնավաճառություն անել և աշխատած գումարը հատկացնել իրեն:

Անժելա Գ.-ի հետ ևս Արտեմը որոշ ժամանակ ապրել էր փաստացի ամուսնական կյանքով: Անժելայի գործընկեր մանկավարժներն իմացել էին, որ նա ամուսնացել է, նույնիսկ շնորհավորել էին, այդ առիթով ռեստորան էին գնացել: Ըստ Արտեմի՝ ինքն Անժելայի ոսկեղենը վաճառել էր նրա իսկ խնդրանքով, որպեսզի նա ընկերուհուց վերցրած պարտքը վերադարձնի: Անժելան նույնպես հիասթափեցրել էր Արտեմին: Նա նկատել էր, որ կնոջ հեռախոսին հաղորդագրություններ են ուղարկում տարբեր տղամարդիկ: Ճիշտ է, մի անգամ հետևել էր ու ոչ ոքի չէր տեսել կարծեցյալ հանդիպման ժամանակ: Բայց Անժելան կորցրել էր վստահությունը: Հետո էլ, ըստ Արտեմի, Անժելան էր տան դուռը փակել ու հեռացել, իսկ Արտեմի իրերը մինչև օրս մնում են նրա մոտ: «Նա էրեխա ուներ, ասում էր՝ նախկին ամուսինը Հայաստանում չէ, պարզվեց՝ իրենց հարևան գյուղից է: Նրա չորս մանկավարժ ընկերուհիներին, մեկին էլ՝ ամուսնու հետ, իմ փողով տարա ռեստորան, մեր ամուսնությունն էինք նշում»:

Մեկ ուրիշ Անժելա էլ էր եղել: Ծանոթության առաջին օրը Արտեմը վերցրել էր նրա մատանին, ասել էր՝ ցայտաղբյուրից ջուր խմեմ ու գամ: Էն գնալն էր եղել: Բայց Արտեմն ասում էր, թե Անժելան իր կամքով էր տվել ոսկե մատանին: Ցանկացել էր, որ Արտեմը վաճառի ու գումարը տա իրեն, ինքը դեսպանատան հետ կապված խնդիր ուներ: Այդ օրը մատանին մնացել էր Արտեմի մոտ: Երկու անգամ հեռախոսով ՙվիճվել՚ էին, Անժելան ասել էր՝ թքած ունեմ ոսկեղենի վրա: Հետո էլ Արտեմն իմացել էր, որ նա Հայաստանից դուրս է գնացել՝ եղբոր մոտ: Այլևս նրան չէր փնտրել ու չէր վերադարձրել ոսկին կամ դրա արժեքը: Վաճառել էր, ծախսել իր կարիքների համար: Այս դրվագով Արտեմն իրեն մեղավոր էր ճանաչում, միայն թե ասում էր, թե չի հափշտակել ու չի խաբել: Պարզապես Անժելայի մատանին վերցրել ու չի վերադարձրել:

Հերմինե անունով տուժողի 3500 դոլարանոց շղթան, ըստ մեղադրանքի, Արտեմը հափշտակել էր կողոպուտի եղանակով: Բայց Արտեմի ասելով՝ Հերմինեն ինքն էր այդ շղթան, որ հազիվ 350 դոլար արժենար, կամավոր տվել Արտեմին: Ծանոթության հենց առաջին օրը, հենց որ լսել էր, թե Արտեմը խնդիրներ ունի, հանել էր շղթան ու ասել էր՝ վերցրու, քո խնդիրները լուծիր, հետո էլ մենք միասին բիզնես կսկսենք: Արտեմն էլ վերցրել էր: Խոստացել էր զանգել, բայց չէր զանգել, որովհետև, ճիշտ է, շղթան վերցրել էր, բայց խիստ հիասթափվել էր աղջկանից, որովհետև նա իրեն մատչելի էր թվացել: Արտեմը նաև այլ ինտիմ մանրամասներ ներկայացրեց, որոնք բոլորովին չէին համապատասխանում քրեական գործի նյութերին: Փաստն այն էր, որ խոստացել էր զանգել ու չէր զանգել, որովհետև, բացի հիասթափությունից, հենց որ բաժանվել էր Հերմինեից ու շղթան գրպանում քայլել դեպի օպերա, գրպանից հանել էր թաշկինակը ու հենց այդ պահին կորցրել էր ոսկե շղթան ու իր հեռախոսը: Այս դրվագով նույնպես Արտեմը իրեն մեղավոր էր ճանաչում: Մեղավոր՝ որ շղթան մնացել էր իր մոտ ու… կորել էր:

Այն հարցին, թե ինչու էր այլ անուններով ներկայանում կանանց, Արտեմը պատասխանեց, թե ծանոթությունների վերաբերյալ հայտարարություն տվողները հիմնականում ուրիշ անունով են ներկայանում: Բայց նա այդ ուրիշ անունով էլ մնացել էր՝ կանանց հետ փաստական ամուսնական կյանքով ապրելու ընթացքում ևս, ու դրա բացատրությունը նա չտվեց:

Մեկ ուրիշ տուժող՝ Լիանա անունով: Ծանոթության առաջին օրը Արտեմին էր հանձնել իր ոսկե ականջօղերը: Ըստ Արտեմի՝ տվել էր, որ վաճառեն, քանի որ նրա մոտ գումար չկար, իսկ նա ապրում էր մայրիկի հետ: Արտեմն այս կնոջն էր տվել իր ձկնորսական կարթն ու դույլը, ըստ տուժողի պատմածի՝ ասել էր՝ ԲՄՎ մեքենա ունեմ, մի քիչ հեռու է, գնամ մոտեցնեմ, կարթն ու դույլն էլ կտանեմ: Ականջօղերն էլ պատահաբար մնացել էին մոտը, չէ որ պիտի մեքենայով հետ գար, կարթը պիտի վերցներ: Բայց կարթն ու դույլը մնացել էին շվարած կնոջ մոտ, իսկ ականջօղերը Արտեմի հետ միասին չքացել էին: Այս դրվագով ևս Արտեմն իրեն մեղավոր էր ճանաչում: Պարզապես չէր իմացել Լիանայի տան տեղը, չէր կողմնորոշվել, ստիպված՝ ականջօղերը վաճառել և գումարը ծախսել էր իր կարիքների համար:

Այս ամբողջ պատմության մեջ կանանց դյուրահավատությունն էր եղել Արտեմ Գասպարյանի համար մեկ համախոհը: Բոլորովին անծանոթ երիտասարդին էին հանձնել իրենց ոսկեղենը կամ նրա առաջ բացել էին իրենց սիրտն ու հոգին ու թույլ էին տվել, որ անխնա տրորի…

Արտեմն ասաց, թե նախաքննության ընթացքում վեց օր հացադուլ է արել, որովհետև իրեն մեղադրել են չարած բաների համար: Քննիչը պայմանավորվել է Ազնիվի հոր հետ, նրա հետ խոսել հեռախոսով, ապա գոռացել տուժողների վրա ու պարտադրել իր ցանկացած ցուցմունքները գրել: Թե ինչու տուժողները դատարանում ևս պնդեցին քննիչի մոտ տված ցուցմունքները, ըստ Արտեմի՝ որովհետև երկու ամիս կարդացել էին գրածներն ու անգիր էին արել, ոմանք էլ այդպես էին անում խանդից ու նախանձից դրդված:

Հաջորդ դատական նիստին կսկսվի կողմերի վիճաբանությունների փուլը: Առաջինը ճառով հանդես կգա մեղադրողը: Այդ նիստը նշանակվեց նոյեմբերի 16-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում