«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում նոյեմբերի 5-ին Երևանում մեկնարկել է Թարգմանիչների և հրատարակիչների «Տեսություն և կիրառություն. անջրպետի հաղթահարում» խորագիրը կրող 6-րդ միջազգային համաժողովը: Համաժողովի շրջանակներում իրականացվում են կլոր սեղաններ, նոր գրականության շնորհարնդեսներ, ինչպես նաև թարգմանական գրականության շնորհանդեսներ, հայտնի թարգմանիչներ ու հրատարակիչներ են եկել վարպետության դասեր անցկացնելու:
Հրատարակիչների միջազգային ասոցացիայի աջակցությամբ Հայաստանում են հայտնի փորձագետներ Անտյե Սորենսենը և Ռիչարդ Բալկվիլը:
Համաժողովի առանցքային քննարկվող թեմաներից է հայ թարգմանական գրականության խնդիրների անդրադարձը, հայ ազգային թարգմանական մշակույթի լավագույն ավանդույթների և դրանց ներկա ժամանակներին համադրելու անհրաժեշտությունը:









































