Wednesday, 01 07 2026
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը

Գահավիժումից ուշքի չենք գալիս

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայաստանյան այցը թեև որևէ քաղաքական օրակարգով աչքի չընկավ, այնուհանդերձ այցելությունը մի դրական արդյունք արձանագրեց՝ թարմացվեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հարցը: Սակայն, մյուս կողմից էլ, այստեղ որևէ թարմ բան չբերեց, նաև ցույց տվեց, որ թարմ բան չկա: Այսինքն՝ այս թեմայի թարմացումը ի ցույց դրեց ընդամենը թարմության բացակայությունը:

Հայաստանի Եվրաասոցացման գործընթացի խայտառակ տապալումից ի վեր նոր, թարմ գաղափարների ու մտքերի խնդիրը հայ-եվրոպական հարաբերության համատեքստում մշտապես հրատապ է, սակայն այդ հրատապությունը որևէ կերպ սպասարկող սուբյեկտներ դեռևս ի հայտ չեն եկել: Այսինքն՝ նոր ու թարմ գաղափարներ՝ կապված Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետ, սեպտեմբերի 3-ից ի վեր հրապարակ չեն նետվել: Մենք միայն լսել ենք անհաշիվ խոսակցություններ այն մասին, որ պետք է գտնել հարաբերությունների նոր մոդել: Եվ Ֆրանսիայի նախագահն էլ այդ մասին ասաց՝ կարծես թե թարմացնելով թեման, որն արդեն մոռացության էր մատնվել իրական, շոշափելի և գործնական առաջարկների բացակայության պատճառով: Եթե առաջիկա մեկ-երկու ամսում չլինեն նման առաջարկներ, կարող ենք վստահ ասել, որ Օլանդի բացած թեման էլ կմատնվի մոռացության:

Սա, ցավոք սրտի, իրադարձությունների զարգացման ամենահավանական տարբերակն է: Եվ պատճառները դրա համար շատ են: Մենք հասել ենք մի կետի, երբ հարցերը փայտի երկու ծայրին են՝ և՛ Եվրոպայում, և՛ Հայաստանում: Եվրոպայում ակնհայտ է Հայաստանի հանդեպ հետաքրքրության անկումը, ինչը միանգամայն պրագմատիկ պատճառներ ունի: Այսինքն՝ Եվրոպայում հիասթափությունը չէ խնդիրը, այլ այն, որ Հայաստանում չեն տեսնում լծակներ աշխատանքի համար, չեն տեսնում բռնակներ, որոնք հնարավորություն կտան շարունակել արդյունք ակնկալող աշխատանք Երևանի հետ: Հերթական անգամ բախվել ռուսական պատին՝ որևէ մեկի համար իմաստ չունի:

Հայաստանում էլ, սակայն, կարծեք թե սպասում են, որ Եվրոպան փոխի իր վերաբերմունքը և հետաքրքրություն ցուցաբերի՝ առաջարկելով նոր հնարավորություններ ու տարբերակներ: Հայաստանի իշխանություններին այս մոտեցումը միանգամայն ձեռնտու է: Ձեռնտու է նաև, այսպես ասած, այն ուժերին, որոնք տարբեր կերպ «ադաբրյամս» են տվել Մաքսային միությանը:

Հասարակության մնացյալ մասի նման վերաբերմունքը և սպասումները Եվրոպայից այդ ուժերին հնարավորություն են տալիս, այսպես ասած, պատասխանատվությունը Եվրոպայի վրա դնել և ազատվել հասարակության ու պետության ճակատագրում իրենց բացասական դերակատարման և կրավորական կեցվածքի համար պատասխանատվությունից: Արդյունքում թարմ գաղափարների ու մտքերի փոխարեն մենք ունենք ավանդական մանիպուլյացիաների դաշտ, ունենք Հայաստան-Եվրոպա հարաբերությունների անորոշ հեռանկար, ունենք ընդամենը պարբերաբար կրկնվող խոսքեր այդ հեռանկարների վերաբերյալ, սակայն գործնականում ոչ մի դրական տեղաշարժ սեպտեմբերի 3-ի գահավիժումից հետո:

Գուցեև անկումը չափազանց մեծ էր արագ ուշքի գալու համար, սակայն շատ դժվար է որոշել, թե որ ժամկետն է նորմալ ուշքի գալու համար, և որն է ուշացած: Մի բան ակնհայտ է, որ հայ-եվրոպական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ անկեղծորեն շահագրգիռ հանրության ջանքերը զգալիորեն ավելի դանդաղ են և իներտ, քան հայ-եվրոպական հարաբերությունների հակաքարոզչության դիրքերից հանդես եկողներինը: Հասկանալի է, որ կառուցելը միշտ ավելի դժվար է, քան քանդելը, իսկ հակաքարոզիչները զբաղված են, ըստ էության, միայն քանդելով: Բայց, միևնույն է, ընթացքի այդ հարաբերակցության պահպանման դեպքում ավելանալու է նրանց թողած ավերակների թիվը, և ավելի ու ավելի դժվար է լինելու ավերակների վրա ինչ-որ բան կառուցելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում