Սմարթֆոնների զարգացմանը զուգահեռ՝ թվում է, թե ժամացույցների նշանակությունը, որպես աքսեսուար և ժամանակի իրազեկման միջոց, նվազում է, սակայն ինովացիոն դիզայնի շնորհիվ այն կարող է վերականգնել շատերի սերը այս աքսեսուարի նկատմամբ՝ գրում է Boredpanda.com-ը:
Շատ ժամագործներ այլևս չեն սահմանափակվում թվատախտակին 24-ժամյա ռեժիմի արտացոլմամբ: Դրանք կարող են մոնիթորինգի ենթարկել շաբաթները, ամիսները, այլ քաղաքների ժամանակներն ու նույնիսկ Լուսնի փուլերը:








































