Լիբիայի կառավարությունը Սիրիայի զինված ընդդիմության գլխավոր վարկատուն է և ֆինանսական դոնորը: Այս մասին հայտնում է լոնդոնյան Financial Times-ը:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Լիբիայի կառավարությունը Սիրիայի ազգային խորհրդին է փոխանցել կառույցի ստեղծման պահից (2011-ի գարուն) ստացած 40,4 մլն դոլար ընդհանուր գումարի 20,3 միլիոնը՝ նշում է պարբերականը:
Սիրիական ընդդիմությանը ֆինանսավորելու առումով երկրորդ հորիզոնականում Կատարն է՝ 15 միլիոն դոլար, իսկ երրորդում ԱՄԷ-ն՝ 5 մլն դոլար:
«Ֆինանսավորմանը զուգահեռ՝ Լիբիան Սիրիա է ուղարկում նաև մարտիկների, որոնք մասնակցել են Քադաֆիի ռեժիմի դեմ զինված գործողություններին»,- գրում է թերթը:









































