Hyundai հարավկորեական ավտոկոնցեռնը հայտարարել է ԱՄՆ-ի շուկայից ավելի քան 140 հազար ավտոմեքենաների հետկանչի մասին: Այդ մասին հայտարարել է մայրուղիներում երթևեկության անվտանգության հարցերով ԱՄՆ ազգային վարչությունը:
Ետ կկանչվեն 2011-2014թթ. արտադրության Tucson ավտոմեքենաները: Ինչպես պարզաբանել է արտադրողը՝ այդ ավտոմեքենաներում վարորդի անվտանգությունն ապահովող բարձիկները կարող են ոչ բավարար հուսալիությամբ ամրացված լինել ղեկին: Ավտովթարի դեպքում սարքավորումը կարող է չաշխատել, ինչի պատճառով վարորդը կարող է վնասվածքներ ստանալ:
Hyundai-ն ընդգծել է, որ խոսքը անվտանգության միջոցների մասին է: Այդ անսարքությունը որևէ վթարի պատճառ չի դարձել:











































