Thursday, 25 06 2026
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել

Երևանի Բ-3 թաղամասի թիմը դարձել է Մալաթիա-Սեբաստիայի միջբակային ֆուտբոլի առաջնության հաղթող

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի ամենամյա առաջնության եզրափակիչ խաղին:

Խաղի հիմնական ժամանակում հաղթողի կոչումը վիճարկող Բ-3 և Ծերենց թիմերի անզիջում պայքարն ավարտվել է առանց գոլերի: Հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոց տուգանային հարվածներով, որում ավելի դիպուկ են եղել Բ-3 թաղամասի ֆուտբոլիստները:

Առաջնության հովանավորներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը և Կորյուն Նահապետյանը պարգևատրել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերի ֆուտբոլիստներին, իսկ 4-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմին խրախուսական պարգևներ է հանձնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մինչ հաղթող թիմի պարգևատրումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է առաջնության բոլոր մասնակիցներին և ընգծել, որ բակային ֆուտբոլի խրախուսումը հենց այն մեկնակետն է, որտեղից էլ պետք է զարգանա հայկական ֆուտբոլը:

«Կարծում եմ դուք արդեն համոզվել եք, որ մեզ համար սպորտի զարգացումը առաջնային նպատակներից մեկն է և ըստ այդմ բակերի բարեկարգման ծրագրերի շրջանակում հնարավոր վայրերում մենք կահավորում ու բնակիչների տնօրինմանն ենք հանձնում նաև ֆուտբոլի մինի դաշտեր: Համոզված եղեք, որ այս մոտեցումը լինելու է շարունակական և ես վստահ եմ, որ դրա արդյունքում տարիներ անց մենք կունենանք միջազգային ասպարեզներում առավել արժանապատիվ խաղ ցուցադրող հրաշալի հավաքական:>> – նշել է քաղաքապետը:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի ամենամյա առաջնության հաղթող թիմի անդամներին պարգևատրել է ոսկե մեդալներով ու նրանց է փոխանցել առաջնության գավաթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում