Եվրոպական երկրների ֆուտբոլի առաջնությունների հերթական տուրի ավարտից հետո Չեմպիոնների Լիգայում և ազգային առաջնություններում հանդես եկող թիմերից միայն 3-ը չեն կրել պարտություն:
Խոսքը «Բարսելոնա»-ի, «Պորտու»-ի և Դոնեցկի «Շախտյոր»-ի մասին է: Անպարտելիների ցուցակից նախորդ շաբաթ դուրս մնացին «Յուվենթուս»-ը, որի 49-խաղյա հաղթանակների շղթան ընդհատեց «Ինտեր»-ը (1:3), և Մադրիդի «Ատլետիկո»-ն, որը 0:2 հաշվով զիջեց «Վալենսիա»-ին` 23 խաղ առանց պարտություն անցկացնելուց հետո:








































