Aravot.am-ի փոխանցմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դատական նիստը անորոշ ժամկետով հետաձգվել է:
…Նախկին քաղաքապետի խոսքով. «Լիսկան, օգտվելով իր արտասովոր քրեական ընթացքի մասին հրապարակածս ու պատկան իրավապահ մարմիններին ներկայացրածս ավելի քան 60 փաստերի նկատմամբ դրսևորվող հանցավոր անգործության իրողությունից, մինչև օրս ոչ միայն խուսափել է կալանավորվելուց և քրեական պատասխանատվության ենթարկվելուց, այլև շարունակում է սեփական շահերին անմնացորդ ծառայեցնել իր երբեմնի զոհեր Արևիկ Միրզոյանին և Անուշավան Առուշանյանին և ուրիշներին: Դատարանը չպետք է ընդունի այդ հայցադիմումները վարույթ ոչ միայն այն պատճառով, որ դրանք անհիմն են, այլև այն հիմնավորմամբ այդ անձինք դատարանի որոշմամբ գալու և մասնակցելու են դատաքննությանը: Լիսկան, իր երբեմնի զոհերի օգնությամբ ձգտում է եռապատկել դատարան ներկայացված իմ դեմ պահանջը և դատարանի միջոցով իր քրեական արտասովոր ընթացքը մերկացնողին ենթարկել բարոյական, իրավական, նյութական առավել ծանր պատասխանատվության: Ինչի վերաբերյալ հայտարարում եմ՝ Լիսկա, ախորժակիդ քացախ: Մի՛ կասկածիր, որ շուտով կանգնելու ես հայոց ահեղ ու արդար դատաստանի առջև»:
Մանրամասները՝ aravot.am-ում










































